Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Պաշտոնական (page 3)

Պաշտոնական

Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից

art-image-1029

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։ Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իր մեջ ներառում է բժշկական օգնություն և սպասարկում առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) …

Մանրամասն »

Վարչապետը հանձնարարել է հստակեցնել չօգտագործվող հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը

13435_am_2

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր: «Վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, …

Մանրամասն »

Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

unnamed-1-7

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մանրամասն »

Արցախում զինվոր է զոհվել

f5706291971f2b_5706291971f68

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է …

Մանրամասն »

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանին

13433_am_1

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման …

Մանրամասն »

Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

29594_b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին: Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների …

Մանրամասն »

ՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին

armen_sarkissian_copy.thumb

  Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն …

Մանրամասն »

Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար․ Կարեն Կարապետյան

karen-karapetyan-2-634x445

Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային հաճախ անկանխատեսելի փոփոխություններին: «2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած …

Մանրամասն »

ԱՆ. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ

21.thumb

Դեկտեմբերի 11-ից  մինչ օրս Հայաստանում պատվաստվել է 176 աղջիկ: Նման տվյալ է հրապարակել առողջապահության նախարարությունը: «Մինչ օրս պատվաստվածների մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: Նախարարությունից հիշեցնում են, որ այն կանխարգելում է …

Մանրամասն »

Հայաստանում գնաճը վերահսկելի է. ՀՀԿ խմբակցության ղեկավար

58.thumb

Հայաստանում գնաճը վերահսկելի է: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Դեռ երկու տարի առաջ ենք հայտարարել, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու: Մենք ռեալ ենք գնահատում մեր ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք, թե ինչպես պետք է անենք, որ արտաքին պարտքի …

Մանրամասն »