Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Պաշտոնական (page 10)

Պաշտոնական

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

unnamed-1-13

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի …

Մանրամասն »

ԱԻՆ-ում ստորագրվեց արտակարգ իրավիճակներում համագործակցության պլանը

11.thumb

«Տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը և համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են»,- այս մասին նշել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ ԱԻՆ և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին …

Մանրամասն »

Արցախում համածառայակցի կրակոցից զինծառայող է զոհվել

65456.thumb

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է …

Մանրամասն »

Կարեն Կարապետյանը մասնակցել է ImpactAim աքսելերատորի պաշտոնական բացմանը

13335_am_1

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է: Կարևորելով նախաձեռնությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «ՄԱԿ-ի մեր գործընկերների մտահղացմամբ՝ այս աքսելերատորի նպատակը և´ գործող …

Մանրամասն »

Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին

27943_b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոյին և շարժման խորհրդի անդամ Ալեքսանդր Նիկիտինին: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշյան շարժման հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և այն ջանքերին, որ կառույցը …

Մանրամասն »

Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում զորքերը

85.thumb

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու մասին: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի ղեկավարին հրամայում եմ անցնել ռուսական զորախմբերի դուրսբերմանը մշտական տեղակայման կետեր»,- հայտարարել է Պուտինը: Ավելի վաղ Պետդումայում տեղեկացրել էին առաջիկայում Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման հավանականության մասին: ՌԴ ԱԳ նախարար …

Մանրամասն »

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

untitled_1_copy.thumb

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական …

Մանրամասն »

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

chanaprh_dzyun_maraxux1.thumb

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի  մարզերի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` …

Մանրամասն »

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. ԱԳՆ

Armenian_Minister_of_Foreign_Affairs_Eduard_Nalbandyan

Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա …

Մանրամասն »

Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

nax1

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո …

Մանրամասն »