Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ (page 5)

Նորություններ

Իրանում թուրքական մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

4.thumb

Իրանի արևմուտքում թուրքական մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով IRNA-ին: Ինքնաթիռը Շարջայից Ստամբուլ էր թռչում: Վթարի վայր է ուղարկվել փրկարարների յոթ խումբ: Ինքնաթիռում շուրջ 11մարդ է եղել:

Մանրամասն »

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ

5.thumb

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվել է 24-րդ քայլում, գրում է ՀԱՕԿ-ը։ Մարտի 12-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա  Վլադիմիր Կրամնիկի (ՌԴ) հետ:

Մանրամասն »

Պուտինը պատմել է, որ իր պապը խոհարար է աշխատել Լենինի և Ստալինի մոտ

2.thumb

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր հայրական պապը՝ Սպիրիդոն Պուտինը խոհարար է աշխատել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի մոտ, իսկ մորական կողմի  պապը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցուցաբերել է կարեկցանք թշնամու հանդեպ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Այո, պապս խոհարար է աշխատել առաջինը Լենինի մոտ, իսկ հետո Ստալինի մոտ՝ …

Մանրամասն »

Թուրքիայում հազարավոր մարդիկ լքում են ազգայնական կուսակցության շարքերը

mhp.thumb

Թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության անդամները զանգվածայնորեն լքում են կուսակցության շարքերը, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը: Ըստ վերջին տվյալների՝  անցած 4,5 ամսվա ընթացքում կուսակցության շարքերը լքել է 14 հազար 341 անդամ։ Հայտնի է, որ դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ կուսակցությունն ուներ 498.915 անդամ, …

Մանրամասն »

Իրաքում 15 թուրք կանայք դատապարտվել են մահապատժի՝ ԻՊ-ին անդամակցության համար

isis.thumb

Իրաքում Թուրքիայի քաղաքացի 15 կանայք դատապարտվել են մահապատժի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով: Ինչպես փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը, Իրաքի իշխանությունները Մոսուլի ամբողջական ազատագրումից հետո ձերբակալել են ու գործ հարուցել սպանված ԻՊ ահաբեկիչների շուրջ 560 կանանց ու 600 երեխաների դեմ, որոնք կասկածվում են ծայրահեղականության ու ահաբեկչական ակտերի հետ …

Մանրամասն »

Երևանում վթարի են ենթարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները. Shamshyan.com

c91c5dfcc4691b4ce2d95277c0816981.thumb

Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ …

Մանրամասն »

Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է ավելի քան 180 մլն դոլար բռնագանձել քրիստոնեական եկեղեցիներից

yer

Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր Է ավելի քան 180 միլիոն դոլար բռնագանձել քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Նիր Բարքաթը: Եկեղեցիների առաջնորդները քաղաքային իշխանություններին մեղադրել են բազմամյա «ստատուս-քվոյի» խախտման մեջ եւ, ի նշան բողոքի, ուխտավորների եւ զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը՝ քրիստոնեության …

Մանրամասն »

Աէրոֆլոտ օփեն. Տիգրան Պետրոսյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է արել

39.thumb

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի վեցերորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Իգոր Լիսիյի (ՌԴ) հետ և 4.5 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը: ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր (13-րդ տեղ), Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Արման Միքայելյան՝ 3-ական …

Մանրամասն »

Իվանկա Թրամփը վստահ չէ, որ ուսուցիչներին զինելն արդյունավետ կլինի

31.thumb

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը և դուստրը՝ Իվանկա Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, թե Թրամփի նախաձեռնությունը՝ ուսուցիչներին զինելու մասին, կապահովի երեխաների անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: «Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ուսուցիչների զինումը թույլ կտա՞ ապահովել երեխաների անվտանգությունը: Ակնհայտ է, որ պետք է շատ բարձր չափանիշներ ունենան նրանք, ովքեր կկարողանան մեր …

Մանրամասն »

Իրաքի դատարանը Թուրքիայի քաղաքացի կանանց մահապատժի է դատապարտել

4.thumb

Իրաքի դատարաններից մեկի վճռով Թուրքիայի քաղաքացի 16 կանայք դատապարտվել են մահապատժի: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նրանք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար: Դատարանը նշել է, որ կանայք աջակցություն են ցուցաբերել ահաբեկիչներին, այդ թվում ահաբեկչական գործողությունների իրականացնման ժամանակ: Կանայք կարող են բողոքարկել դատարանի որոշումը:

Մանրամասն »