Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ (page 4)

Նորություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Քոչարյանին, բայց չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել. «Հրապարակ»

kocharyan-armensargsyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում և դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ` հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան ևս կմեկնի, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո: Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաև Հայաստանում: Նա մեծ հարգանք է տածում Կարեն Սերոբիչի նկատմամբ և …

Մանրամասն »

Նախագահը ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին

30483_b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է նրա գլխավորած պատվիրակության հերթական առաքելության այցը Հայաստան ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի բանակցություններից առաջ և հույս հայտնել, որ այցն արդյունավետ կլինի զարգացման հետագա ծրագրերի, թիրախային ուղղությունների, ինչպես նաև …

Մանրամասն »

Կատալոնիայում փողոց է դուրս եկել մի քանի տասնյակ հազար մարդ

33.thumb

Բարսելոնայում ավելի քան 45 հազար կատալոնացիներ դուրս են եկել փողոց: Նրանց կարգախոսն ՝ «Հանրապետություն հիմա»: Բողոքի ակցիայի մասնակիցները, «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, պահանջում են նոր կառավարություն ձևավորել, ինչը կիրականացնի բնակիչների մեծամասնության՝ Իսպանիայից ինքնավարություն ստանալու ցանկությունը: Կատալոնիայի ազգային ասամբլեայի նախագահի խոսքով, այդ ցանկությունն ունի ավելի քան 2 մլն մարդ: Աղբյուրը հիշեցնում է, որ …

Մանրամասն »

Չինաստանում նախագահը ցմահ կպաշտոնավարի

7.thumb

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ցմահ պաշտոնավարման վերջին ձևական խոչընդոտը հանվել է: Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Չինաստանի խորհրդարանը համաձայնել է նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակող դրույթները հանել Սահմանադրությունից: Այս փոփոխությանը կողմ են եղել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինաստանյան ժողովի գրեթե 3000 անդամները, դեմ են եղել երկուսը, երեքը ձեռնպահ են մնացել: Չինաստանի սահմանադրությամբ 1990 թ.-ից …

Մանրամասն »

Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման վայր. Fars

unnamed-2-11

Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայր: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի ատակարգ իրավիճակների վարչությանը: Նրա ներկայացուցիչների խոսքով՝ օդանավի անկման վայրում հայտնաբերվել են 11 մարդու՝ ութ ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների այրված մնացորդները: Նրանց նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի անալիզ: Ինքնաթիռի բեկորները գտնվում են …

Մանրամասն »

Սիրիական զորքերն Արևելյան Գութան բաժանել են երկու գոտու. SANA

unnamed-1-8

Սիրիական բանակի մարտիկները մարտի 11-ին Արևելյան Գութայում ազատագրել են Մդեյրա բնակավայրը և մոտեցել Հարասթա արվարձանին (Դամասկոսից 8 կիլոմետր): Այս մասին հայտնել Է SANA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն անցկացված գործողության ընթացքում մայրաքաղաքի մատույցներում գտնվող տարածաշրջանը բաժանել են հյուսիսային և հարավային գոտիների, որպեսզի բնակչության անվտանգ դուրս գալու պայմաններ ստեղծեն Ջիսրեյն – …

Մանրամասն »

Նյու Յորքում առնվազն երկու մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով

unnamed-42

Առնվազն երկու մարդ Է զոհվել տուրիստական ուղղաթիռի աղետի հետևանքով, որը մարտի 11-ին ընկել Է Նյու Յորքի Իսթ Ռիվեր նեղուցը: Օդանավում գտնվում Էր վեց մարդ, ներառյալ օդաչուն: Այդ մասին Նյու Յորքի ոստիկանության վարչության պետ Ջեյմս Օ՛Նիլը և մեգապոլիսի հրշեջ ծառայության ղեկավար Դենիել Նիգրոն հայտնել են մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել Էր Մանհեթենի …

Մանրամասն »

Չինացիներն սկսել են 6G կապի ստեղծման աշխատանքները

6g

Մինչ ամբողջ աշխարհում պատրաստվում են բջջային հեռախոսակապի 5-րդ սերնդի թողարկմանը, Չինաստանում սկսել են զարգացնել 6G-ի ստանդարտները: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի Արդյունաբերության և տեղեկատվության նախարար Մյաո Վեյը: Նրա խոսքով`աշխատանքների մեծ մասը կատարվելու է մեքենաների միջոցով` վերացնելով մարդկանց մասնակցության անհրաժեշտությունը: Քաղաքական գործիչը չի բացահայտել 6G կապի հնարավորությունների և դրա բնութագրերի վերաբերյալ …

Մանրամասն »

Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

27.thumb

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունել է «Ուոթֆորդին» և խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացել է Շկոդրան Մուստաֆին: Ընդմիջումից հետո, Հենրիխ Մխիթարյանը 59-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգին մեն-մենակ դուրս է բերել դարպասի առջև: Վերջինս շրջանցելով դարպասապահին՝ երկրորդ գոլն է անցկացրել մրցակցի դարպասը: 77-րդ րոպեին Օբամեյանգը …

Մանրամասն »

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Շվեդիա

18.thumb

Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։

Մանրամասն »