Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ (page 2)

Նորություններ

ՆԱՏՕ-ից պատմել են Ռուսաստանի դեմ կիրառվելիք միջոցների մասին

3.thumb

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մեկ երրորդով կկրճատի ռուսական մշտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը՝ կապված լրտես Սկրիպալի թունավորման գործի հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:  Աշխատակիցների թիվը 30-ից կհասցվի 20-ի, նախապես հայտարարվածի պես՝ յոթ դիվանագետներից հետ կվերցնեն նախապես տրված հավատարմագրերը, իսկ ևս երեքը մերժում կստանան: Այսուհանդերձ, ինչպես նշել …

Մանրամասն »

Թուրք կանայք որոշել են ծխելով պայքարել հանուն սեռերի հավասարության

1.thumb (1)

Թուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածվածությունը կապված է հայրիշխանական հասարակությունում իրենց անկախությունը ցույց տալու ցանկությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ներկայում Թուրքիայում ծխում է տղամարդկանց 40, կանանց՝ 13 տոկոսը: Ընդ որում՝ թույլ սեռի ներկայացուցիչներն այս վնասակար սովորությունը ձեռք են բերում՝ ցանկանալով կյանքի այս կամ այն բացասական իրավիճակներում մի փոքր հանգստանալ: Ստամբուլում աշխատող մի …

Մանրամասն »

Նախագահն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

30821_b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող …

Մանրամասն »

«Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ

kem

Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Զոհերի վերջնական թիվը 64-ն է»,–լրագրողներին ասել է Պուչկովը։ «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 …

Մանրամասն »

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով տուժածների մեջ հայեր կան. ԱԳՆ

kemerovo

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ armembrus-ի տվյալների տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ: Նշենք, որ առեւտրի կենտրոնում հրդեհի հետեանքով այս պահին զոհերի թիվը հասել է 53-ի:  «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի …

Մանրամասն »

Թուրքիան բալիստիկ հրթիռներ է փորձարկել

1.thumb

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն` վկայակոչելով թուրքական Anadolu-ն: Bozdoğan և Gökdoğan  կոչվող հրթիռների փարձարկումն իրականացվել է Սինոպի զորավարժարանում: Մասնագետները գնահատել են հրթիռների շարժիչների հնարավորությունները: Թուրքիայում հրթիռի ստեղծմամբ զբաղվում է Թուրքիայի գիտատեխնիկական խորհուրդը և ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտը:

Մանրամասն »

Հայաստանում օճառի արտադրությունը շարունակում է աճել

5.thumb (1)

Հայաստանում օճառի արտադրությունը շարունակում է աճել։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 67.3 տոկոսով և կազմել 18.4 տոննա: 2017 թ-ի հունվարին մեր երկրում արտադրվել է 11 տոննա օճառ: Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 2.2 անգամ ավելացել է նաև …

Մանրամասն »

Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել

fgdf

Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 53-ի: Newsru-ի հաղորդմամբ,  այսօր կենտրոնում տեղակայված կինոթատրոնի տարածքից ևս 5  մարդու դի են գտել: Զոհված երեխաների թվում է նաև Կեմերովոյի նահանգապետի 11-ամյա  զարմուհին: Հրդեհի օջախն առայժմ չեն գտել: Մարման աշխատանքները շարունակվում են արդեն 12 ժամ: Եթե …

Մանրամասն »

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը

30.thumb

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը։

Մանրամասն »

Գյումրու թատրոնը կմեկնի հյուրախաղերի

31.thumb

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ժան Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև MAMA» կատակերգությունը մարտի 22-ին կներկայացնի Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մարտի 23-24-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ( այստեղ ներկայացումը «Արցախ իմ սեր»ծրագրի շրջանակում է, և տոմսերի ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի …

Մանրամասն »