Երեքշաբթի , Հուլիսի 17 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3

Սփյուռք

Իրաքի Ազգային կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

disp_banner

Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի Ազգային կենտրոնական վարչության պատվիրակությանը, որի կազմում էին փոխատենապետ Սարգիս Չոլաքյանը, ատենադպիր Սարգիս Գոթունյանը, վարչության անդամ Գևորգ Գաթոյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության հայանպաստ, ազգանվեր գործունեությունը և նշեց, որ Իրաքի պատերազմական իրավիճակի պայմաններում կազմակերպության վրա է դրվում նաև համայնք-պետություն փոխհարաբերությունների …

Մանրամասն »

Սփյուռքի ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները ներկայացվել են վարչապետին

12823_am_3

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները և նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում …

Մանրամասն »

ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքն Գլեդիս Բերեջիկլյանին

GetThumbnail

Սիրելի՛ տիկին Բերեջիկլյան, Հպարտության և ուրախության անասելի զգացումներ ունեցա, երբ ստացանք Ձեր՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու լուրը: Սիրով, ջերմությամբ և ազգային վառ ապրումներով եմ շնորհավորում Ձեզ՝ այս պատասխանատու, բարձր և պատվաբեր պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ձեզ մոտիկից ճանաչելու և հասկանալու, որ Դուք …

Մանրամասն »

Հրանուշ Հակոբյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինացի հայկական եկեղեցի

getthumbnail

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին այցելել է Բրյուսելի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Մագթաղինացի եկեղեցի: Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը եկեղեցու կամարների ներքո ողջունելով Սփյուռքի նախարարին՝ Տերունական աղոթք է հնչեցրել, …

Մանրամասն »

ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

img_8553

Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներին: Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց վարչության հայանպաստ գործունեությունը, նշեց վերջին տարիներին իրականացրած գնահատանքի արժանի աշխատանքը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, …

Մանրամասն »

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

6

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 122 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղաիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքմենստանից, Իրաքից, Արգենտինայից: Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք …

Մանրամասն »

Փայփայենք ձեռք բերված միասնությունը

GetThumbnail

Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել Գարեգին Նժդեհ   Սիրելի՛ հայրենակիցներ, Անվիճելի իրականություն է, որ պատերազմական այս օրերի ընթացքում Հայաստանի և Սփյուռքի հայությունը մեկ բռունցք դարձավ՝ համախմբված անպարտելի ուժ, որի դեմ անզոր գտնվեց թշնամին իր բոլոր նենգություններով հանդերձ։ Իսկապես յուրօրինակ ազգ ենք. պատերազմական օրերին վերադառնում ենք …

Մանրամասն »

Կառավարությունը հաստատել է ՀՀ սփյուռքի նախարարության 2016 թվականի ամառային ծրագրերը

GetThumbnail

Հունվարի 29-ի կայացած նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի և Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016 թվականի ծրագրերը ու միջոցառումների ցանկը: Ներկայացնելով ծրագրերը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը այս տարի կընթանա հետևյալ ուղղություններով՝ ասմունքի համահայկական փառատոն Շուշիում, Ռուսաստանի …

Մանրամասն »

Հեռուստակամուրջ ՀՀ սփյուռքի նախարարության և Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների միջև

IMG_8957

Հուվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մասնակցությամբ կազմակերպվեց հեռուստակամուրջ, որն ուղիղ հեռարձակվում էր Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքներում: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար …

Մանրամասն »

Հայաստանում 3500 սիրիահայ այսօրվա դրությամբ աշխատանք ունի

995.thumb

Սիրիայում մինչև պատերազմը բնակվել է 80 հազար հայ, այս պահին մնացել է 15 հազար հայ: 17 հազար սիրահայ տեղափոխվել է Հայաստան, մնացածն այլ երկրներ՝ հատկապես տարածաշրջանի` Լիբանան (12-14 հազար), Հորդանան, այնտեղից էլ երրորդ երկիր,-այսպիսի թվային տվյալներ է ներկայացրել  ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: «Մենք անընդհատ կապի մեջ ենք …

Մանրամասն »