Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Մշակույթ Սպորտ

Մշակույթ Սպորտ

Գյումրու թատրոնը կմեկնի հյուրախաղերի

31.thumb

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ժան Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև MAMA» կատակերգությունը մարտի 22-ին կներկայացնի Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մարտի 23-24-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ( այստեղ ներկայացումը «Արցախ իմ սեր»ծրագրի շրջանակում է, և տոմսերի ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի …

Մանրամասն »

Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

27.thumb

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունել է «Ուոթֆորդին» և խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացել է Շկոդրան Մուստաֆին: Ընդմիջումից հետո, Հենրիխ Մխիթարյանը 59-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգին մեն-մենակ դուրս է բերել դարպասի առջև: Վերջինս շրջանցելով դարպասապահին՝ երկրորդ գոլն է անցկացրել մրցակցի դարպասը: 77-րդ րոպեին Օբամեյանգը …

Մանրամասն »

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ

5.thumb

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվել է 24-րդ քայլում, գրում է ՀԱՕԿ-ը։ Մարտի 12-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա  Վլադիմիր Կրամնիկի (ՌԴ) հետ:

Մանրամասն »

Աէրոֆլոտ օփեն. Տիգրան Պետրոսյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է արել

39.thumb

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի վեցերորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Իգոր Լիսիյի (ՌԴ) հետ և 4.5 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը: ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր (13-րդ տեղ), Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Արման Միքայելյան՝ 3-ական …

Մանրամասն »

Օզիբիլիսը կխաղա Մոլդովայում

55.thumb

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ակումբի պաշտոնակն էջից: «Բարի գալուստ Շերիֆֆ ակումբ, Արաս», -այսպես են ողջունել ակումբում հինգերորդ նորեկին: Ֆուտբոլային ակումբը նրան մաղթել է լավ խաղեր, գոլեր, ինչպես նաև խուսափել վնասվածներից: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է թուրքական Բելեք քաղաքում: …

Մանրամասն »

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

unnamed-44

Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասել է, որ խորապես հուզված է մրցույթի կազմակերպիչների՝ իր երկի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և շնորհակալ: «Ռեքվիեմ»-ը ներկայացված է …

Մանրամասն »

Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակն է

76.thumb

Հունվարի 22-ին լրանում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակը: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է. «Կյանքը սեր է, սա իմ սկզբունքն է, որին ես դավանում եմ ստեղծագործության մեջ»: Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին …

Մանրամասն »

Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է հիվանդանոցում

5-2-1

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիքը»։ Դերասանը հիվանդանոցում է հայտնվել՝ կապված սրտի խնդիրների հետ։ Այլ վարկածով՝ Ջիգարխանյանը հիվանդացել է գրիպով։ Հստակեցվում է, որ նա գիտակից վիճակում է։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա իրեն վատ է զգացել դեռևս առավոտյան։ Վարորդը նույնիսկ հրաժարել է 82-ամյա դերսանին …

Մանրամասն »

Գերմանացի լրագրողը Օբամեյանգի պահվածքը կապիկի կրկես է անվանել

1_1.thumb

Հունվարի կեսերին «Kicker»-ի լրագրող Կառլ-Հայնց Վիլդն իր հոդվածներից մեկում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի պահվածքը գնահատել է որպես «կապիկի կրկես»: Գաբոնցի հարձակվողը հունվարի 14-ից 16-ը թիմից դուրս էր մնացել կարգապահական պատճառներից ելնելով: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Օբամեյանգը կտեղափոխվի «Արսենալ»: «Daily Star»-ի …

Մանրամասն »

Մխիթարյանի տեղափոխության գործարքն ավարտված է (մամուլի տեսություն)

85445

Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրում է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը: «Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- գրել է Վեզիրյանը: Daily Star-ը գրում է, …

Մանրամասն »