Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Հասարակություն (page 3)

Հասարակություն

Երևանում «Կոմիտաս» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

d0fbc3864fe5045c2a176f01712fd3bb

Երևանում, հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում 30-ամյա Լևոն Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 …

Մանրամասն »

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.2%-ով

77.thumb

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 17.2% աճ է գրանցել: Այս մասին  տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը: Հիշեցնենք, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 16.5% աճ է գրանցել:

Մանրամասն »

Երևանի կենտրոնում բեռնատարը բախվել է թունելի պատին. վարորդը տեղում մահացել է

4a82e1fea78c9e6b5e8d365eb8dbb319.thumb

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության …

Մանրամասն »

Յուսեֆը դանակը խլել է Զարուհուց, նստել է նրա մարմնին, սպառնալիքներ է հնչեցրել

put

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Յուսեֆ Ն.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Իրանի 35-ամյա քաղաքացի Յուսեֆը Երևանի Արամի փողոց ում գործող «Մոնոթո» ակումբում ծանոթացել է Զարուհի Շ.-ի հետ (անունը փոխված է), նրան հրավիրել է Երևանի Խորենացի փողոցի շենքերոից մեկում իր վարձակալած բնակարան: …

Մանրամասն »

Իսպանիան տուգանել է Ֆեյսբուքին 1,2 միլիոն եվրոյով

facebook

Իսպանիայի տվյալների պաշտպանության գործակալությունը տուգանել է Ֆեյսբուքին 1,2 միլիոն եվրոյով՝ մեղադրելով սոցիալական ցանցին այդ երկրում տեղեկատվության պաշտպանության մասին օրենքը խախտելու  մեջ: Այս մասին գրում է ՆՏՎ-ն: Գազետա.ռու-ն, հղում անելով The Telegraph-ին, գրում է, որ  Ֆեյսբուքը չի տեղեկացրել օգտատերերին այն մասին, թե ինչպես է օգտագործվելու նրանց մասին հավաքված տեղեկատվությունը (գաղափարախոսություն, սեռ, հոբբի, …

Մանրամասն »

Սեպտեմբերի 11-15-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

shog

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Սեպտեմբերի 11-15-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Սեպտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևան քաղաքում Սպասվում է առանց տեղումների եղանակ:    

Մանրամասն »

Գյումրիի այգում տղամարդու դի է հայտնաբերվել

81e67ee0fd18ca61f5fe67fbac823eda

Գյումրիում այսօր՝ օգոստոսի 31-ի առավոտյան տղամարդու դի է հայտնաբերվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Խաղաղության օղակ» այգում քաղաքացիները նկատել են տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Հայտնի չէ նաև մահվան պատճառը:

Մանրամասն »

Օպերայի թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» մեգաշոուն

1.thumb

Սեպտեմբերի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի՝ Սիքստինյան մատուռի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Հայաստանում առաջին անգամ ներկայացվելիք մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակ հազարավոր հանդիսականների …

Մանրամասն »

6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

20140710110812aranc-hosanq-mi-qich-p3637-1

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Փափազյան փ. 16Բ շենքը, 16-րդ թաղամասի 36, 38, 42, 45, 46, Բաշինջաղյան փ. 198 և 1-ին նրբանցքի 8, 10, Սիսակյան փ. 22, Սեբաստիա փ. …

Մանրամասն »

Բրյուսովի փողոցում գյուրզա են հայտնաբերել

49513

Օգոստոսի 19-ին, ժամը 03:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մանրամասն »