Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ (page 20)

Աշխարհ

Մեքենան թռչել է բացվող կամրջի վրայով(տեսանյութ)

մեքենա

ԱՄՆ-ում մեքենան թռչել է բացվող կամրջի վրայով: Դեպքը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 1-ին, Նյու Ջերսիում։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Հաղորդվում է, որ Թերենս Նեֆիսն ընտանիքի 3 անդամների հետ հանգստի մեկնելիս է եղել։ Նա ուշ է նկատել, որ կամուրջը սկսում է բացվել, կանգ առնել արդեն հնարավոր չէր, և …

Մանրամասն »

Դամասկոսում զինյալների կողմից ցուցահանդեսի հրթիռակոծությունից հայ դիվանագետները չեն տուժել

damaskos1

Դամասկոսում զինյալների կողմից ցուցահանդեսի հրթիռակոծությունից հայ դիվանագետները չեն տուժել, գրված է Սիրիայում Հայաստանի դեսպանատան Twitter միկրոբլոգում։ «Հայ դիվանագետները հրթիռակոծության հետեւանքով չեն տուժել։ Նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում հայեր չկան», ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էին, որ Դամասկոսում ահաբեկիչների կողմից միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է չորս ու վիրավորվել առնվազն եւս …

Մանրամասն »

Իսպանիան հրաժարվել է կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ լրագրողին

lra

Իսպանիայի դատարանը հրաժարվել է 40 օրից ավելի կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ թուրք լրագրող Դողան Ակհանլըին, վերջինս նախօրեին ազատ է արձակվել: Թուրքիայի կողմից հետախուզվող Ակհանլըն ձերբակալվել էր Գրանադայում, սակայն Բեռլինի միջամտությունից հետո իրավիճակը փոխվել է, գրում է թուրքական demokrathaber.org կայքը: «Պայքարը հասավ իր նպատակին», — սոցցանցերից մեկի իր …

Մանրամասն »

Պուտինը խոստացել է օգնել Այվազովսկու թանգարանի վերանորոգմանը

4.thumb

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թանգարանը «պատշաճ վիճակի բերել»: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝  Պուտինը Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկից հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է շենքը: Գայդուկը ՌԴ նախագահին տեղեկացրել է, որ թանգարանի հիմնական կառույցը վերանորոգման ավարտի կարիք ունի: Պուտինը նաև աջակցել է տնօրենի առաջարկը՝ …

Մանրամասն »

Բարսելոնայում փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Եվրոպայի իսլամացման

29.thumb

Բարսելոնայում 15 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո փողոց են դուրս եկել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց դժգոհությունը հայտնելով Եվրոպայի իսլամացման վերաբերյալ: Բողոքի ակցիան անցկացվել է Ռամբլա փողոցում, որտեղ էլ օգոստոսի 17-ին տեղի էր ունեցել ահաբեկչությունը: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ցուցարարներն իրենց ձեռքերում ունեցել են «Իսպանիան քրիստոնեական, ոչ թե մուսուլմանական երկիր է», «Ահաբեկիչներ, այստեղ ձեզ …

Մանրամասն »

Ամերիկացի կոնգրեսականը առաջարկել է ստուգել Թրամփի հոգեկան վիճակը

39.thumb

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Զոի Լոֆգրենը բանաձև է ներկայացրել, որը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկել  բժշկական և հոգեբանական զննության,  պարզելու՝ արդյոք նա ունակ է կառավարելու պետությունը։ Кorrespondent-ի փոխանցմամբ՝ իր հայտարարության մեջ Լոֆգրենը նշել է, որ Թրամփի մոտ կարող է ախտորոշվել տկարամտության նախնական փուլ։ Նրա խոսքով՝ …

Մանրամասն »

Փառատոնի ժամանակ 77 մարդ է թունավորվել

tunavorum

Բուրյաթիայի Կաբանի շրջանում Baikal Dance Camp փառատոնի ժամանակ 77 մարդ է թունավորվել, նրանցից 66-ը երեխաներ են, փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվել է 26 երեխայի թունավորման մասին: Հոսպիտալացումից հրաժարվել է 4 երեխա և մեկ չափահաս: «Հիվանդների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասն »

Իրաքի սահմանին ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացի Լոպեր Ժան Ռենե Բյուրոյին

sahman (1)

Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցներն Իրաքի սահմանին ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացի Լոպեր Ժան Ռենե Բյուրոյին, որը կասկածվում է Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու համար: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացին ձերբակալվել է հուլիսի 26-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգի տարածքում «Հաբուր» սահմանային անցակետը հատելու փորձի …

Մանրամասն »

Անդրեասյանը սպանել է որդուն, որպեսզի վրեժ լուծի իր նախկին կնոջից

սպան

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պասադենա քաղաքի բնակիչ հայազգի Արամազդ Անդրեասյան ավագը, որը մեղադրվում է իր հնգամյա որդու սպանության մեջ, իրեն մեղավոր է ճանաչելու դատարանում, հայտնում է Los Angeles Times-ը: 35-ամյա Անդրեասյանի փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը նշել է, որ դատարանում համապատասխան հայտարարություն կարվի։ Հունիսի 23-ին դատարանը մեղադրանք էր առաջադրել Արամազդ Անդրեասյանին՝ ապրիլի 21-ին …

Մանրամասն »

Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ

dat

Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Սոֆյա Ռուբասկայան: «Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել են աշխատակիցները»,- ասել է նա: Փաստաբանի խոսքով՝ նա լսել է առնվազն 20 կրակոց: Մոսկվայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան գործակալությանը հայտնել է, որ դատարանից …

Մանրամասն »