Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3

Աշխարհ

Թրամփի քարտուղարության ղեկավարը հրաժարական է տալիս՝ իր նախկին կանանց հետ սկանդալի պատճառով

02-76

Երեկ, փետրվարի 8-ին, Սպիտակ տան քարտուղարության ղեկավար Ռոբերտ Պորտերը հայտարարել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը: Այսպիսի որոշում է նա կայացրել ընտանեկան բռնություն կիրառելու մեղադրանքների պատճառով, որը նրա դեմ առաջադրել են իր երկու նախկին կանայք,- գրում է Ամերիկայի Ձայնը: Սպիտակ տան թղթաբանության մեծ մասի համար պատասխանատու պաշտոնյան չի մանրամասնել, …

Մանրամասն »

Մակրոնը հրաժարվեց պաշտոնական կարգավիճակ տալ կորսիկերենին

05-18

Կորսիկական լեզուն պաշտոնականի կարգավիճակ չի ստանա Կորսիկայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բաստիա քաղաքում ելույթ ունենալով Կորսիկայի իշխանությունների առջև՝ կղզի կատարած իր երկօրյա աշխատանքային ուղևորության ընթացքում: Ինչպես ընդգծել Է պետության ղեկավարը, Փարիզն ամբողջովին հավանություն Է տալիս կղզում երկլեզվությունը զարգացնելու՝ կորսիկացիների ձգտմանը: «Այդ երկլեզվության …

Մանրամասն »

Մոսկվա-Գյումրի չվերթի օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում

f5a7bfe5598368_5a7bfe55983a2.thumb

«Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Գյումրի չվերթի օդանավն անկարգ ուղևորի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ուղևորը վիրավորել է անձնակազմի անդամներին, չի ենթարկվել հրամանատարի պահանջներին, իրեն պահել է անադեկվատ, ծխել է: Գործակալությունն ուղևորի ազգությունը չի նշում: Նա պարտավորվել է վճարել հարկադիր վայրէջքի պատճառով ավիաընկերության ծախսերը:

Մանրամասն »

Ամերիկացիների կեսից ավելին կողմ է հանդես եկել մարիխուանայի օրինականացմանը

marijana

Ամերիկացիների մոտ 60 տոկոսն աջակցում է ԱՄՆ-ում մարիխուանայի օրինակացմանը։ Այս մասին են վկայում Fox News հեռուստաալիքի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները։ Հաջակցություն այդ քայլի արտահայտվել է հարցվածների 59 տոկոսը, դեմ՝ 32 տոկոսը, ևս 9 տոկոսը չի պատասխանել այդ հարցին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պատմության մեջ դեռևս երբեք մարիխուանայի օրինականացման օգտին այդքան մեծ թվով …

Մանրամասն »

Մոսկվայում ձերբակալվել է Դոնբասի մետալուրգիայի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը

donb

«Մոսկովսկի կոմսոմոլեցի» հաղորդմամբ՝ երեկ Մոսկվայում ձերբակալվել է «Դոնբասի արդյունաբերական միության» համահիմնադիր Օլեգ Արտուշի Մկրտչյանը։ Նա առնչություն ունի նաև 3 երկրների (Հայաստան, ՌԴ, Ուկրաինա) ֆուտբոլային 3 ակումբների կառավարման հետ, բարերար է։ Հայաստանում Օլեգ Մկրտչյանը տնօրինել է «Բանանց» ակումբը։ Այն պահին, երբ Դոնեցկի «Շախտյորը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆեր է իրականացրել դեպի Դորտմունդի «Բորուսիա», …

Մանրամասն »

ԱՄՆ-ում հաստատել են ռուս ցանցահենների ներթափանցումը երկրի ընտրական համակարգ

jm

ԱՄՆ Ներքին անվտանության նախարարության կիբերանվտանգության հարցերով բաժնի ղեկավար Ջանեթ Մանֆրան հայտարարել է, որ ռուս ցանցահենները 2016 թվականին ներխուժել են ԱՄՆ-ի ընտրական համակարգ։ Այս մասին փոխանցում է NBC News-ը։ «Մենք կարողացել ենք պարզել, որ ընտրողների գրանցման տվյալների բազայի սքանավորումն ու զոնդավորումը կատարվել է ռուսական կառավարության կողմից»,-հայտարարել է նա։ Ինչպես նշել է …

Մանրամասն »

Ցմահ ազատազրկվածը բանտապետից 65 հազար դոլար կստանա սեռական շահագործման համար

mur

Կալիֆորնիայի Սան Քվենտին բանտում ցմահ ազատազրկման պատիժը կրող մարդասպանը երդվյալ ատենակալների ժյուրիի որոշմամբ 65 հազար դոլար կստանա։ Բանն այն է, որ պարզվել է՝ կին բանտապետը նրան վերածել է սեքս-ստրուկի։ San Francisco Chronicle-ի հաղորդմամբ՝ բանտարկյալ Ուիլյամ Կորդովան դատական հայց է ներկայացրել Սիլվիա Պուլիդոյի դեմ։ Տղամարդը հաստատում է, որ Սիլվիան իրեն հարկադրել …

Մանրամասն »

Թուրքիայում Էրդողանի մասին գրառում կատարած ուսանողը կալանավորվել է

erdogan-2

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցում 2014 և 2016 թվականներին արված գրառումներում վիրավորվելու հիմնավորմամբ ուսանող է կալանավորվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Հելին Նիգիթը ձերբակալվել է հենց համալսարանում, ինչից հետո դատախազի պահանջով կալանավորվել է` «պաշտոնյային վիրավորելու», «երկրի նախագահին վիրավորելու» հիմնավորումներով: Թուրքիայի կոմունիստական շարժումը, որի անդամ է Նիգիթը, …

Մանրամասն »

Ձյան սաստիկ տեղումների պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է

par

Փարիզում ձյան սաստիկ տեղումները դարձել են Էյֆելյան աշտարակի փակման պատճառ։ Տեղումները ֆրանսիական մայրաքաղաքին պատուհասել են մի քանի շաբաթ անց այն բանից հեո, երբ անոմալ տեղումների հետևանքով քաղաքը հեղեղվել էր։ Ձյան հաստ շերտը ծածկել է նաև Ելիսեյան դաշտերը: Meteo France ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամում Փարիզում տեղացել է 13 սմ ձյուն։

Մանրամասն »

Ռուհանին Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

syria-2

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցն ու ընդգծել Անկարայի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ռուհանին Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի ներկայացուցիչների՝ Սոչիում կայացած հանդիպումն անվանել է տարածաշրջանային խնդիրների կարգավորման կարևոր քայլ։ Նրա խոսքով՝ երեք …

Մանրամասն »