Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Լրահոս (page 2)

Լրահոս

Կետերի անհետացող տեսակը դադարել է բազմանալ

wale

Կենդանաբանները անհետացման շեմին գտնվող հյուսիսային հարթ կետերի բազմացման շրջանում ոչ մի «նորածին» չեն նկատել։ Սյս մասին հաղորդում է National Post-ը։ Այժմ այդ կետերը շուրջ 450-ն են։ Մասնագետներն այդ պոպուլյացիայի նկատմամբ խիստ վերահսկողություն են սահմանել և մտահոգված են նրանց բազմացման հետ կապված խնդիրներով։ Նշվում է, որ անցյալ տարի հյուսիսային հարթ կետի …

Մանրամասն »

Ուժեղ քամին Շիրակում 63 մլն դրամի վնաս է պատճառել

qa

Ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովն արդեն ամփոփել է աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից՝ 4 խմբի բաժանված հանձնաժողովը շրջել է տուժած բոլոր բնակավայրերում: Նախնական հաշվարկներով մարտի 24-ին գրանցված քամու հետևանքով, մարզը 62-63 մլն դրամի վնաս է կրել: Հանձնաժողովի կազմում մարզպետարանի աշխատակիցներից ու մասնագետներից զատ …

Մանրամասն »

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

unnamed-100

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Այցի շրջանակում Հասանովը հանդիպումներ կունենա Թուրքիայի մի խումբ պաշտոնատար անձանց հետ: Մարտի 31-ին նա թուրքական Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:

Մանրամասն »

ՆԱՏՕ-ից պատմել են Ռուսաստանի դեմ կիրառվելիք միջոցների մասին

3.thumb

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մեկ երրորդով կկրճատի ռուսական մշտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը՝ կապված լրտես Սկրիպալի թունավորման գործի հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:  Աշխատակիցների թիվը 30-ից կհասցվի 20-ի, նախապես հայտարարվածի պես՝ յոթ դիվանագետներից հետ կվերցնեն նախապես տրված հավատարմագրերը, իսկ ևս երեքը մերժում կստանան: Այսուհանդերձ, ինչպես նշել …

Մանրամասն »

Թուրք կանայք որոշել են ծխելով պայքարել հանուն սեռերի հավասարության

1.thumb (1)

Թուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածվածությունը կապված է հայրիշխանական հասարակությունում իրենց անկախությունը ցույց տալու ցանկությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ներկայում Թուրքիայում ծխում է տղամարդկանց 40, կանանց՝ 13 տոկոսը: Ընդ որում՝ թույլ սեռի ներկայացուցիչներն այս վնասակար սովորությունը ձեռք են բերում՝ ցանկանալով կյանքի այս կամ այն բացասական իրավիճակներում մի փոքր հանգստանալ: Ստամբուլում աշխատող մի …

Մանրամասն »

Նախագահն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

30821_b

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող …

Մանրամասն »

Կառավարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները

13529_am_1

Վարապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները: Զեկուցվել է, որ ավարտական փուլում են գտնվում անասբուծության զարգացման ծրագրի փաթեթի մշակման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության զարգացման ծրագրեր, տոհմաբուծարանների և խոշոր համալիրների …

Մանրամասն »

«Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ

kem

Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Զոհերի վերջնական թիվը 64-ն է»,–լրագրողներին ասել է Պուչկովը։ «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 …

Մանրամասն »

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

garun-7

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ …

Մանրամասն »

ԱԺ-ում հրավիրվել են լսումներ դեղատոմսերի ձևերի, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ (ուղիղ)

azh2

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ»: Խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է թեմայի մասին և խնդրահարույց հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա: …

Մանրամասն »