Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Լրահոս (page 10)

Լրահոս

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

unnamed-44

Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասել է, որ խորապես հուզված է մրցույթի կազմակերպիչների՝ իր երկի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և շնորհակալ: «Ռեքվիեմ»-ը ներկայացված է …

Մանրամասն »

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ

AMN-despanatun

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ «Այս պահի դրությամբ՝ Կոնգրեսի հատկացումների դադարի ժամանակահատվածում, ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է», – ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Facebook-յան էջը չի թարմացվի մինչև ԱՄՆ կառավարության …

Մանրամասն »

Գերմանիայում հոգեկան հիվանդ տղամարդը հիվանդանոցում որպես հոգեբույժ է աշխատել

03-39

Սուր փսիխոզ և պարանոիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ 38-ամյա Հենրի Տ–ն տասնհինգ ամիս որպես հոգեբույժ է աշխատել Հանովերի հոգեբուժական հիվանդանոցում։ Կլինիկայում աշխատանքը նա ստացել է կեղծված փաստաթղթերի օգնությամբ։ Պարզվում է, Հենրին, դեռևս 2006 թվականին կեղծել է բուժակի դիպլոմը և որպես բուժեղբայր հինգ տարի աշխատել է կլինիկայում։ Երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս …

Մանրամասն »

Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար․ Կարեն Կարապետյան

karen-karapetyan-2-634x445

Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային հաճախ անկանխատեսելի փոփոխություններին: «2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած …

Մանրամասն »

ԱՆ. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ

21.thumb

Դեկտեմբերի 11-ից  մինչ օրս Հայաստանում պատվաստվել է 176 աղջիկ: Նման տվյալ է հրապարակել առողջապահության նախարարությունը: «Մինչ օրս պատվաստվածների մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: Նախարարությունից հիշեցնում են, որ այն կանխարգելում է …

Մանրամասն »

Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակն է

76.thumb

Հունվարի 22-ին լրանում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակը: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է. «Կյանքը սեր է, սա իմ սկզբունքն է, որին ես դավանում եմ ստեղծագործության մեջ»: Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին …

Մանրամասն »

Հայաստանում գնաճը վերահսկելի է. ՀՀԿ խմբակցության ղեկավար

58.thumb

Հայաստանում գնաճը վերահսկելի է: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Դեռ երկու տարի առաջ ենք հայտարարել, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու: Մենք ռեալ ենք գնահատում մեր ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք, թե ինչպես պետք է անենք, որ արտաքին պարտքի …

Մանրամասն »

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20.thumb

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մանրամասն »

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա հունվարի 24-ին

4082_b.thumb

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին և հունվարի 24-ին հանդես կգա ելույթով: Այդ մասին հաղորդվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը կայանալու է հունվարի …

Մանրամասն »

Թրամփը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը համեմատել է պոկերի խաղի հետ

tramp-8

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը համեմատել է թղթախաղի հետ։ «Մենք խաղում ենք պոկերի շատ բարդ պարտիա, և ոչ ոք չի ցանկանում բացահայտել իր քարտը»,-հայտարարել է պետության ղեկավարը՝ խոսելով Հյուսիսային Կորեային կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորության մասին։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ մեղադրել է Փխենյանին ռազմական ներուժը մեծացնելու մեջ՝ խոստովանելով, …

Մանրամասն »