Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / 10-15 տարուց Իրանի հետ կարող է պատերազմ սկսվել. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ

10-15 տարուց Իրանի հետ կարող է պատերազմ սկսվել. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ

2.thumbՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը կոչ է արել միջազգային հանրությանն Իրանի նկատմամբ հավելյալ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրել, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում անմիջական ռազմական բախումից:

Հեղինակավոր The Wall Street Journal-ի հետ զրույցում 32-ամյա թագաժառանգն ասել է, որ իրանական ռեժիմի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրելու դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել զինված հակամարտությունից:

«Սակայն եթե մեր փորձերը ձախողվեն, մենք, հավանաբար, 10-15 տարուց Իրանի հետ պատերազմի մեջ կլինենք»,- նախազգուշացրել է թագաժառանգը:

Հայտնի է, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը խիստ լարված հարաբերություններ ունեն: Սաուդյան Արաբիան այն պետություններից էր, որոնք խիստ դեմ էին 2014թ. կնքված պատմական միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների չեղարկմանը:

 Պատճառն այն է, որ Իրանը մերձարևելյան տարածաշրջանում լուրջ խաղացող է և ազդեցության մեծ լծակներ ունի, իսկ դա դուր չի գալիս սաուդացիներին: Բացի այդ, կասկածներ կան առ այն, որ Իրանի իշխանությունները զինում են Եմենում հաստատված հութի զինյալներին, որոնք էլ իրանական զենքերով կռվում են Սաուդյան Արաբիայի դեմ:

Մինչդեռ Իրանը հերքում է հութիներին զինելու մեղադրանքն ու պնդում, որ Սաուդյան Արաբիան մերձարևելյան տարածաշրջանում ապակայունացնողի դեր ստանձնած երկիր է: