Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Թրամփը Պուտինին խոստացել է հաղթել սպառազինության մրցավազքում

Թրամփը Պուտինին խոստացել է հաղթել սպառազինության մրցավազքում

trump-putinԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը կհաղթի Մոսկվային սպառազինության մրցավազքում։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը։

Զրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ «եթե Դուք ցանկանում եք կրկին սպառազինության մրցավազք սկսել, մենք կարող ենք դա կազմակերպել, սակայն հաղթողը ես կլինեմ»։

Այս արտահայտությունից հետո նա այլևս չի խոսել երկու երկրների միջև լարվածության թեմայի շուրջ։
Նշենք, որ Թրամփի և Պուտինի միջև վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 20-ին, Վաշինգտոնի նախաձեռնությամբ։