Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / «Թուրքիայի քայլերը Սիրիայում ծնում են ռադիկալ իսլամ»

«Թուրքիայի քայլերը Սիրիայում ծնում են ռադիկալ իսլամ»

12.thumb«Մեր ձեռքերով Աղֆանստան ենք ստեղծում» վերնագրով հոդվածում հեղինակ Ասլը Այդընթաշբաշը պատմում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել սիրիական այն շրջաններում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացրել քրդերի և այլ ուժերի դեմ։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  այն շրջաններում, որտեղ Թուրքիան իրականացրել է ռազմական գործողություններ, այդտեղ ի հայտ են եկել ռադիկալ իսլամի դրսևորումներ։

Այդընթաշբաշը նշում է, որ երբ 2016-ին Թուրքիան «Եփրատի վահան» ռազմական գործողության ընթացքում Սիրիայի Էլ Բաբ քաղաքում ստեղծեց բուֆերային գոտի, թուրքական կողմը սկսեց թուրքամետ կառավարիչների նշանակել այնտեղ, որոնք էլ բնակչության շրջանում ծայրահեղացրին իսլամը։

Որպես իր խոսքերի ապացույց՝ թուրք հոդվածագիրը հիշատակում է  այն փաստը, որ Էլ Բաբի դպրոցներում ուսուցիչները կրում են այնպիսի հագուստ, որը փակում էր մարդու դեմքը և մարմինը։

«Հապա տեսեք, թե ինչ քաղաքակրթություն բերեցինք մենք այնտեղ։ Թուրքալեզու սիրիացի ուսուցիչը  կրում է մի հագուստ, որը փակում է նրա ամբողջ դեմքը։ Նույն բանը ստիպեցին նաև աշակերտներին։ Նման երևույթ տեսել եմ նաև Սիրիայի Ջերաբլուս քաղաքում։ Այդ վայրերի դպրոցներում, փողոցներում հնարավոր չէ տեսնել կանանց»։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող քրդատյաց քաղաքականության հետևանքով պաշտոնական Անկարան  իր սահմանների մոտ կուտակելու է իսլամիստ ծայրահեղականների, որոնք  ավելի վտանգավոր են, քան քրդական ուժերը։ Ըստ նրա՝ նույն իրավիճակն է ստեղծվելու շուտով նաև Աֆրինում: