Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / NASA-ում պարզել են՝ ինչու՞ է Եվրոպայում դեղին ձյուն տեղացել

NASA-ում պարզել են՝ ինչու՞ է Եվրոպայում դեղին ձյուն տեղացել

snow-1Անցյալ շաբաթ Եվրոպայում տեղացած ձյունը դեղին են «ներկել» Սահարայի ավազի դեղին և նարնջագույն գույները, որը հայտնվել է օդում։ Այս մասին են վկայում ՆԱՍԱ-ի արբանյակների տվյալները, հաղորդում է LiveScience-ը։

«Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Նման բաներ նախկինում էլ են տեղի ունեցել, այդ թվում՝ 2007-ին Սիբիրում։ Այս անգամ Եվրոպայի մթնոլորտում փոշու մեծ քանակություն է եղել, որոնք օդում են հայտնվել Սահարայից և Աֆրիկայի մյուս շրջաններից։ Անձրևը կամ ձյունը իրենց հետ երկիր են բերում այն ամենը, ինչ գոյություն ունի մթնոլորտում, այդ թվում՝ նաև ավազը»,- հայտարարել է գիտնական Սթիվեն Քիթսը։

Մարտի 23-ին դեղին և նարնջագույն ձյուն է տեղացել Ռումինիայի, Բուլղարիայի որոշ շրջաններում, Օդեսայի մարզում և Սոչիում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի առափնյա հատվածում։