Երեքշաբթի , Հուլիսի 17 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Թուրք կանայք որոշել են ծխելով պայքարել հանուն սեռերի հավասարության

Թուրք կանայք որոշել են ծխելով պայքարել հանուն սեռերի հավասարության

1.thumb (1)Թուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածվածությունը կապված է հայրիշխանական հասարակությունում իրենց անկախությունը ցույց տալու ցանկությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ներկայում Թուրքիայում ծխում է տղամարդկանց 40, կանանց՝ 13 տոկոսը: Ընդ որում՝ թույլ սեռի ներկայացուցիչներն այս վնասակար սովորությունը ձեռք են բերում՝ ցանկանալով կյանքի այս կամ այն բացասական իրավիճակներում մի փոքր հանգստանալ:

Ստամբուլում աշխատող մի մաքրուհի պատմել է պարբերականին, որ իր նման ծխող կանայք գումար չունեն՝ այցելելու հատուկ ակումբներ կամ ռեստորաններ, որտեղ կանանց համար հատուկ սեղաններ են ամրագրված: Աղքատ թաղամասերում կանայք ծխում են՝ մի քիչ թուլանալու, հանգստանալու, լարվածությունից ազատվելու համար:

Ընտանեկան հոգեբանի կարծիքով՝ աստիճանաբար ավելանում են ծխող կանայք, որովհետև նրանց կարծիքով, դա ճիշտ տարբերակ է՝ տղամարդկանց ցույց տալու, որ իրենք հավասար են և անգամ առավել են տղամարդկանցից: