Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Չինաստանն ԱՄՆ-ին իրազեկել է Կիմ Չեն Ընի Պեկին այցի մասին. Սպիտակ տուն

Չինաստանն ԱՄՆ-ին իրազեկել է Կիմ Չեն Ընի Պեկին այցի մասին. Սպիտակ տուն

unnamed-5-16ՉԺՀ-ի կառավարությունը մարտի 27-ին Սպիտակ տանն իրազեկել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի Պեկին կատարած այցի մասին, այդ թվում՝ հանձնվել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի անձնական ուղերձը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Այս մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Չինաստանի կառավարությունը մարտի 27-ին ավելի վաղ կապվել Է Սպիտակ տան հետ, որպեսզի մեզ տեղեկացնի Կիմ Չեն Ընի Պեկին այցի մասին: Բրիֆինգի ընթացքում նաեւ հանձնվել Է նախագահ Սի Ցզինպինի անձնական ուղերձը նախագահ Թրամփին, որն այնուհետեւ ուղարկվել Է նրան»,- ասել Է նա:

Սանդերսն ընդգծել Է, որ «ԱՄՆ-ը սերտ կապի մեջ Է մնում իր դաշնակիցների՝ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ»: Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել Է, որ Կիմ Չեն Ընը ՉԺՀ կատարած քառօրյա այցի շրջանակներում Պեկինում հանդիպում Է ունեցել Սի Ցզինպինի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: