Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / ՆԱՏՕ-ից պատմել են Ռուսաստանի դեմ կիրառվելիք միջոցների մասին

ՆԱՏՕ-ից պատմել են Ռուսաստանի դեմ կիրառվելիք միջոցների մասին

3.thumbՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մեկ երրորդով կկրճատի ռուսական մշտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը՝ կապված լրտես Սկրիպալի թունավորման գործի հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: 

Աշխատակիցների թիվը 30-ից կհասցվի 20-ի, նախապես հայտարարվածի պես՝ յոթ դիվանագետներից հետ կվերցնեն նախապես տրված հավատարմագրերը, իսկ ևս երեքը մերժում կստանան: Այսուհանդերձ, ինչպես նշել է Ստոլտենբերգը, դաշինքը մտադիր չէ չեղարկել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի նախապատրաստման աշխատանքները:

«Մեր գործողություններն արտահայտում են լուրջ մտահոգություններ՝ կապված անվտանգության հետ, այդ մտահոգությունները կան բոլոր դաշնակիցների մոտ: Մեր գործողությունները Ռուսաստանի պահվածքին արձագանքելու միջազգային համակարգված ջանքերի մի մասն են: Դրանք համապատասխանում են մեր իրավաբանական պարտավորություններին»,- ասել է Ստոլտենբերգը:

Ռուս դիվանագետների արտաքսման որոշումն, ըստ Ստոլտենբերգի, ճիշտ քայլ է: