Երեքշաբթի , Հուլիսի 17 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Կառավարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները

Կառավարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները

13529_am_1Վարապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները:
Զեկուցվել է, որ ավարտական փուլում են գտնվում անասբուծության զարգացման ծրագրի փաթեթի մշակման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության զարգացման ծրագրեր, տոհմաբուծարանների և խոշոր համալիրների սուբսիդավորում, անասնաբուծական և մթերման սարքավորումների ձեռքբերման լիզինգի ծրագիր և այլն: Առանձին ուշադրություն է ցուցաբերվելու արհեստական սերմնավորման ծրագրի իրականացմանը, որը շարունակվելու է մինչ 2024 թվականը: Դրա շրջանակում նախնական տարբերակով նախատեսվում է 2018 թվականի ընթացքում իրականացնել 20 հազար գլուխ կենդանու սերմնավորում, ինչի արդյունքում ակնկալվում է, որ մեկ կենդանու մսատվությունը կավելանա մոտ 50 կիլոգրամով, իսկ կաթի արտադրության ծավալների ավելացումը լրացուցիչ շուրջ 330 մլն դրամի սպառում կապահովի:
Անդրադարձ է կատարվել նաև չոր կաթի ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու, տոհմաբուծարանների և խոշոր համալիրների սուբսիդավորման, լիզինգի ծրագրով անասնաբուծական և մթերման սարքավորումների ձեռքբերման, արոտավայրերի վիճակի բարելավման և այլ ուղղություններով նախատեսվող միջոցառումներին:
Կարեն Կարապետյանը կարևորել է անասնաբուծության զարգացման ծրագրի իրականացումը և հանձնարարել փաստաթուղթը դնել շրջանառության մեջ՝ ներկայացված տարբեր առաջարկությունները քննարկելու և ծրագիրը լրամշակելու ու վերջնական տեսքի բերելու համար: Միաժամանակ, վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել գործող անասնաբուծական կոոպերատիվների գործունեության արդյունավետությունը, համայնքներում անասնաբույժների հաստիքների ներդրման հնարավորությունները և հանձնարարել ներկայացնել համապատասխան առաջարկություններ: