Երեքշաբթի , Հուլիսի 17 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

garun-7Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ:
Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի:

Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            23.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                -7.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝            7.80C

Հանրապետության տարածքում՝

Երևանում՝