Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով տուժածների մեջ հայեր կան. ԱԳՆ

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով տուժածների մեջ հայեր կան. ԱԳՆ

kemerovoՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ armembrus-ի տվյալների տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ:

Նշենք, որ առեւտրի կենտրոնում հրդեհի հետեանքով այս պահին զոհերի թիվը հասել է 53-ի:

 «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը սկսվել է կիրակի:

Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է՝ Սամարայի ՆԳ վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի մարզի Կամիշեւսկի կայարանում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Կաղ ձի» ակումբում (2009, 153 զոհ) տեղի ունեցած հրդեհների հետ: