Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ

«Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ

kemԿեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Զոհերի վերջնական թիվը 64-ն է»,–լրագրողներին ասել է Պուչկովը։

«Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է՝ Սամարայի ՆԳ վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի մարզի Կամիշեւսկի կայարանում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Կաղ ձի» ակումբում (2009, 153 զոհ) տեղի ունեցած հրդեհների հետ: