Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Սաուդյան կանանց թույլ կտրվի ծառայել բանակում

Սաուդյան կանանց թույլ կտրվի ծառայել բանակում

saudiՀերթական քայլը Սաուդյան Արաբիայի ժողովրդավարացման գործընթացում. իշխանությունները թույլատրել են կանանց ծառայել բանակում:

ВВС-ի փոխանցմամբ`զինվորական ծառայության անցնելու դիմումները կարող են ներկայացվել մի շարք չափանիշներին համապատասխանող կանանց կողմից: Նրանք պետք է 25-35 տարեկան քաղաքացիներ լինեն և ունենան միջնակարգ կրթության վկայական:

Բացի այդ, չափազանց կարևոր է, որ դիմողը ներկայացնի երաշխավորող նամակ հովանավորող անձից`ամուսնուց, եղբորից կամ մեծահասակ որդուց:

Նշենք, որ նախորդ տարի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սուդը թույլ տվեց, որ գեղեցիկ սեռը մեքենա վարի և մարզադահլիճներում մասնակցի սպորտային մրցումների: