Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի անվտանգությանը

ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի անվտանգությանը

natoՆԱՏՕ-ն հանդես է գալիս հօգուտ Թուրքիայի անվտանգության, այդ թվում նաև՝ Սիրիայի տարածքից հրթիռային սպառնալիքներից: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի պաշտոնյայի (նա ցանկացել է, որ չհրապարակվի իր անունը) հայտարարությունը:

Նա մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որը խիստ քննադատության էր ենթարկել Սիրիայի հարցով ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, որը հրաժարվել էր աջակցել Թուրքիային սիրիական Աֆրինում գործողության ընթացքում:

«ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի անվտանգությանը, օրինակ՝ ուժեղացնում է Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը՝ ընդդեմ Սիրիայից հրթիռային սպառնալիքների: ՆԱՏՕ-ն չի գտնվում Սիրիայում, և չի եղել ՆԱՏՕ-ի ներկայության որևէ կոչ, բայց մենք աջակցում ենք համաշխարհային կոալիցիային՝ հաղթելու համար ԴԱԻՇ-ին՝ դիտորդական թռիչքների և իրաքյան ուժերի նախապատրաստման օգնությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Սիրիայում իրավիճակը ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին «մեծապես անհանգստացնում է»: «Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, այս ճգնաժամի կարգավորման առաջնորդողներից է: Թուրքիան Հյուսիսատլանտյան խորհրդին տեղեկացրել է «Ձիթենու ճյուղ» գործողության մասին, և մենք ակնկալում ենք, որ նա կշարունակի դա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պարբերաբար շփվում է թուրք առաջնորդների, այդ թվում նաև՝ Էրդողանի հետ»,- ասել է դաշինքի պաշտոնյան:

Դրա հետ միասին նա կրկնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը՝ «Թուրքիան պետք է իր անվտանգության խնդիրը լուծի համաչափ և կշռադատված կերպով»: