Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Մակրոնը նշել է, թե Ֆրանսիան ինչ հանգամանքներում կարող է հարված հասցնել Սիրիային

Մակրոնը նշել է, թե Ֆրանսիան ինչ հանգամանքներում կարող է հարված հասցնել Սիրիային

macronԵթե Փարիզն անհերքելի ապացույցներ ստանա այն բանի, որ Սիրիան քիմիական զենք է օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ, Ֆրանսիան պատրաստ է հարված հասցնել երկրի համապատասխան կառույցներին:

Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է Հնդկաստան այցի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:
Մակրոնն ավելացրել է, որ նկատի ունի Սիրիայում գտնվող օբյեկտներին ուղղված հարվածները:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չի արել պահանջվածը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ազդելու և իրավիճակը բարելավելու համար, մասնավորապես Արևելյան Ղուտայում: