Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Հռոմի պապը նշում Է քահանայապետության հնգամյակը

Հռոմի պապը նշում Է քահանայապետության հնգամյակը

32.thumbՈւղիղ հինգ տարի առաջ Առաքելական պալատի Սիքստինյան մատուռում կայացած կոնկլավում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որը եկեղեցական համայնքի պատմության մեջ առաջին անգամ վերցրեց Ֆրանցիսկոս անունը:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ նա Սուրբ Պետրոսի գահը զբաղեցրեց իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի (աշխարհիկ Յոզեֆ Ռատցինգերի) ոչ թե մահվանից, այլ հրաժարականից հետո։

Ֆրանցիսկոսը դարձավ ճիզվիտների ուխտի անդամ առաջին քահանայապետը, ինչպես նաև առաջին Պապը Նոր Աշխարհից: Գահակալումը կայացել է 2013 թվականի մարտի 19-ին: Ֆրանցիսկոսի գահակալությունը, բազմաթիվ դիտորդների կարծիքով՝ կարևոր բարենորոգումների սկիզբը դրեց Հռոմի կաթոլիկ եկեղեցում։