Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի ու Ռուսաստանի ընտրությունները

Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի ու Ռուսաստանի ընտրությունները

83.thumbԵվրոպական խորհրդարանի պատգամավորները չեն դիտարկելու ու դիտորդական առաքելություն չեն ուղարկելու Ադրբեջանում ու Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարություն են տարածելԵվրոպական խորհրդարանի Ժողովրդավարության աջակցման ու ընտրությունների համակարգման խմբի համանախագահներ ՄքԱլիստերն ու ՄքԱվանը:

«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի այս ընտրական գործընթացները և, հետևաբար, հետագայում նաև չի մեկնաբանի ընտրական գործընթացն ու արդյունքները: Եվրոպական խորհրդարանի ոչ մի անդամ մանդատ չունի դիտարկելու կամ մեկնաբանելու այս ընտրական գործընթացները Եվրոպական խորհրդարանի անունից»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ եթե խորհրդարանի որևէ պատգամավոր որոշի դիտարկել ընտրությունները սեփական նախաձեռնությամբ, ապա  նա իրավունք չունի հայտարարություն կամ գործողություն կատարել Եվրոպական խորհրդարանի անունից:

Ռուսաստանի պաշտոնական կազմակերպությունների առաջարկությունը՝ ծածկել որոշ միջազգային դիտորդների ճանապարհային ու կեցության ծախսերը դեմ է ընտրությունների դիտարկման էթիկային:

Ադրբեջանի հետ կապված նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը կընդունի այս ամռանը:

«Միայն այս զեկույցը կարող է արտահայտել հարցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կլինեն մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին: