Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին ռուս նախկին լրտեսի դեմ մահափորձի համար. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է մեղադրանքները

ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին ռուս նախկին լրտեսի դեմ մահափորձի համար. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է մեղադրանքները

ap.thumbԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ վստահ է Մեծ Բրիտանիայի հետաքննության և գնահատականների հարցում, համաձայն որոնց Ռուսաստանը հավանաբար պատասխանատու է ռուսական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան և Միացյալ նահանգները չունեն ապացույցներ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին:

«Նման հարձակման համար, ինքնիշխան պետության տարածքում մասնավոր անձի սպանության փորձի համար երբեք չի լինում արդարացում, և մենք վրդովված ենք, որ Ռուսաստանը կարծես կրկին նման վարք է դրսևորում: Ուկրաինայից Սիրիա, իսկ այժմ մինչև Մեծ Բրիտանիա Ռուսաստանը շարունակում է անպատասխանատու ուժ հանդիսանալ, որն աշխարհին անկայունություն է բերում և գործում է այլ երկրների ինքնիշխանության և սեփական քաղաքացիների կյանքի նկատմամբ բացահայտ արհամարհանքով»,- ընդգծել է պետքարտուղարը:

 Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է եղել Միացյալ Թագավորության հետ՝ թունավորմանը Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից առաջ:

Ավելի վաղ՝ մարտի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ է տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Հիշեցնենք, որ 66-ամյա Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: