Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Սիրիական զորքերն Արևելյան Գութան բաժանել են երկու գոտու. SANA

Սիրիական զորքերն Արևելյան Գութան բաժանել են երկու գոտու. SANA

unnamed-1-8Սիրիական բանակի մարտիկները մարտի 11-ին Արևելյան Գութայում ազատագրել են Մդեյրա բնակավայրը և մոտեցել Հարասթա արվարձանին (Դամասկոսից 8 կիլոմետր): Այս մասին հայտնել Է SANA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն անցկացված գործողության ընթացքում մայրաքաղաքի մատույցներում գտնվող տարածաշրջանը բաժանել են հյուսիսային և հարավային գոտիների, որպեսզի բնակչության անվտանգ դուրս գալու պայմաններ ստեղծեն Ջիսրեյն – Մլեխա և Էլ Վադիֆին հումանիտար միջանցքերով:

Զորքերին հաջողվել Է փակել ավազակային կազմավորումների մատակարարման ուղեգծերը, որոնք պաշտպանվում են Դումա արբանյակ քաղաքում (Դամասկոսից 12 կիլոմետր), ինչպես նաև միանալ այն կայազորին, որը շրջափակված Էր Հարասթայի ծայրամասում: Ինչպես նշում Է SANA գործակալությունը, մարտի 11-ին հարյուրավոր մարդիկ Էին դուրս եկել ցույցերի, որոնք տեղի են ունեցել Արևելյան Գութայի Սաբքա և Համուրիա քաղաքներում:

Դրանց մասնակիցները սիրիական բանակին կոչ են արել պաշտպանության տակ վերցնել այդ բնակավայրերը և այնտեղից վտարել զինված խմբավորումներին: Al-Manar հեռուստակայանի տեղեկություններով՝ զորքերն այժմ վերահսկում են Արևելյան Գութայի տարածքի 54 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: