Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Չինացիներն սկսել են 6G կապի ստեղծման աշխատանքները

Չինացիներն սկսել են 6G կապի ստեղծման աշխատանքները

6gՄինչ ամբողջ աշխարհում պատրաստվում են բջջային հեռախոսակապի 5-րդ սերնդի թողարկմանը, Չինաստանում սկսել են զարգացնել 6G-ի ստանդարտները:

Այս մասին տեղեկացնում է Չինաստանի Արդյունաբերության և տեղեկատվության նախարար Մյաո Վեյը: Նրա խոսքով`աշխատանքների մեծ մասը կատարվելու է մեքենաների միջոցով` վերացնելով մարդկանց մասնակցության անհրաժեշտությունը:

Քաղաքական գործիչը չի բացահայտել 6G կապի հնարավորությունների և դրա բնութագրերի վերաբերյալ մանրամասներ:

Մյաո Վեյը նաև նշել է, որ Չինաստանն ակտիվորեն շարունակում է հինգերորդ սերնդի բջջային ցանցերի ներդրման նախապատրաստական աշխատանքները: Տեղական օպերատորներն արդեն սկսել են փորձարկել կայանները և սարքերը՝ 5G- ի աշխատանքի համար: