Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման վայր. Fars

Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման վայր. Fars

unnamed-2-11Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայր: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի ատակարգ իրավիճակների վարչությանը:

Նրա ներկայացուցիչների խոսքով՝ օդանավի անկման վայրում հայտնաբերվել են 11 մարդու՝ ութ ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների այրված մնացորդները: Նրանց նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի անալիզ: Ինքնաթիռի բեկորները գտնվում են ծովի մակարդակից մոտավորապես 400-500 մետր բարձության վրա, ժայռի եզրին:

Basaran թուրքական ներդրումային հոլդինգին պատկանող մասնավոր ինքնաթիռը Շարժայից մեկնել Էր Ստամբուլ եւ ռադարների Էկրաններից անհետացել տեղական ժամանակով ժամը 18:50-ին: Այն ընկել Է Շախրե Քորդ քաղաքից ոչ հեռու՝ երկրի հարավ-արեւմուտքի լեռնային տեղանքում, ինքնաթիռը լեռան մեջ Է մխրճվել Չեխարմեխալ եւ Բախտարիա նահանգի Կիար քաղաքի մերձակայքում եւ բռնկել:

Օդանավում Էր գտնվում ընկերության տնօրենների խորհրդի նախագահի 28-ամյա դուստրը՝ Մինա Բաշարանը: Նա յոթ ընկերուհիների հետ միասին վերադառնում Էր Էմիրություններում անցկացված հանգստից հետո: Մարտի 28-ին պետք Է կայանար ֆինանսական խոշոր կայսրության ժառանգորդուհու հարսանիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: