Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Նյու Յորքում առնվազն երկու մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով

Նյու Յորքում առնվազն երկու մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով

unnamed-42Առնվազն երկու մարդ Է զոհվել տուրիստական ուղղաթիռի աղետի հետևանքով, որը մարտի 11-ին ընկել Է Նյու Յորքի Իսթ Ռիվեր նեղուցը: Օդանավում գտնվում Էր վեց մարդ, ներառյալ օդաչուն: Այդ մասին Նյու Յորքի ոստիկանության վարչության պետ Ջեյմս Օ՛Նիլը և մեգապոլիսի հրշեջ ծառայության ղեկավար Դենիել Նիգրոն հայտնել են մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել Էր Մանհեթենի առափնյակում: Հեռարձակումը վարում Էր NY1 հեռուստաալիքը:

«Ուղղաթիռում գտնվում Էր վեց մարդ, ներառյալ օդաչուն, որը դուրս Է եկել ինքնուրույն: Մնացած հինգին դա անել չի հաջողվել: Ոստիկանությունն ու ջրասուզակները ջրից դուրս են բերել հինգ մարդու, նրանցից երեքը հոսպիտալացվել են օրհասական վիճակում, իսկ երկուսը մահացել են»,- ճշտել Է Նիգրոն: Նրա խոսքով՝ փրկված օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, և նա իրեն նորմալ Է զգում:

Ինչպես տեղեկացրել Է Նյու Յորքի ոստիկանապետը, ուղղաթիռը կոշտ վայրԷջք Է կատարել ու խորտակվել: «Ողղաթիռը պատկանում Է Liberty Helicopter մասնավոր ընկերությանը, որը չարտերային թռիչքներ Է կատարում քաղաքի վրա՝ տեսարժան վայրերն ու գեղեցիկ բնանկարները նկարահանելու համար»,- ճշտել Է Օ՛Նիլը: Նրա խոսքով՝ փրկարար գործողությանը մասնակցել են ոստիկաններ, ջրասուզակներ և ԱՄՆ-ի Առափնյա պահպանության աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: