Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

27.thumbՖուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունել է «Ուոթֆորդին» և խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացել է Շկոդրան Մուստաֆին: Ընդմիջումից հետո, Հենրիխ Մխիթարյանը 59-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգին մեն-մենակ դուրս է բերել դարպասի առջև: Վերջինս շրջանցելով դարպասապահին՝ երկրորդ գոլն է անցկացրել մրցակցի դարպասը:

77-րդ րոպեին Օբամեյանգը «Ուոթֆորդի» տուգանային հրապարակում գնդակը փոխանցել է պաշտպանների հսկողությունից մի ակնթարթ դուրս մնացած Մխիթարյանին, որն էլ 11 մետրանոցի մատույցներից խփել է իր գոլը՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 3:0