Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են համագործակցել ՌԴ հետ՝ Սիրիայի հարցով

Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են համագործակցել ՌԴ հետ՝ Սիրիայի հարցով

9.thumbԳերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ պատրաստ են Ռուսաստանի հետ միասին հասնել հրադադարի հաստատման՝ Սիրիայի հարավային Գուտայում:

Russia today-ը գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի կացլեր Անգելա Մերկելի, Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի համատեղ հեռախոսազրույցի արդյունքում:

«Նրանք հստակեցրել են, որ հրադադարի ռեժիմը Ժնևում ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործընթացի շրջանակներում քաղաքական լուծում գտնելու ջանքերի  հիմք է: Գերմանին և Ֆրանսիան նախկինի պես պատրաստ են համագործակցել Ռուսաստանի և այլ միջազգային գործընկերների հետ՝ հանուն այդ նպատակի>,- հաղորդել է գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը: