Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Ցմահ ազատազրկվածը բանտապետից 65 հազար դոլար կստանա սեռական շահագործման համար

Ցմահ ազատազրկվածը բանտապետից 65 հազար դոլար կստանա սեռական շահագործման համար

murԿալիֆորնիայի Սան Քվենտին բանտում ցմահ ազատազրկման պատիժը կրող մարդասպանը երդվյալ ատենակալների ժյուրիի որոշմամբ 65 հազար դոլար կստանա։ Բանն այն է, որ պարզվել է՝ կին բանտապետը նրան վերածել է սեքս-ստրուկի։ San Francisco Chronicle-ի հաղորդմամբ՝ բանտարկյալ Ուիլյամ Կորդովան դատական հայց է ներկայացրել Սիլվիա Պուլիդոյի դեմ։

Տղամարդը հաստատում է, որ Սիլվիան իրեն հարկադրել է սեքսի՝ բանտից դուրս գալու համար փաստաբանական ծառայությամբ ապահովելու խոստման դիմաց։ 57-ամյա Կորդովան ասել է, որ սեռական շահագործումը սկսվել է 2010 թվականին։ Կորդովայի խոսքով՝ երբ ինքը փորձել է խզել հարաբերությունները, Պուլիդոն մեղադրել է իրեն կարգապահական խախտումների մեջ, ինչի պատճառով ստիպված է եղել 9 ամիս անցկացնել մենախցում։

Պուլիդոն այլևս բանտում չի աշխատում։ Նա և իր փաստաբանները մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Կորդովան ցմահ ազատազրկման պատիժն է կրում 1981 թվականին տեղի ունեցած երկրորդ աստիճանի սպանության և կողոպուտի համար։