Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

unnamed-1-7ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: