Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Մոսկվայում ձերբակալվել է Դոնբասի մետալուրգիայի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը

Մոսկվայում ձերբակալվել է Դոնբասի մետալուրգիայի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը

donb«Մոսկովսկի կոմսոմոլեցի» հաղորդմամբ՝ երեկ Մոսկվայում ձերբակալվել է «Դոնբասի արդյունաբերական միության» համահիմնադիր Օլեգ Արտուշի Մկրտչյանը։ Նա առնչություն ունի նաև 3 երկրների (Հայաստան, ՌԴ, Ուկրաինա) ֆուտբոլային 3 ակումբների կառավարման հետ, բարերար է։

Հայաստանում Օլեգ Մկրտչյանը տնօրինել է «Բանանց» ակումբը։ Այն պահին, երբ Դոնեցկի «Շախտյորը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆեր է իրականացրել դեպի Դորտմունդի «Բորուսիա», Օլեգ Մկրտչյանը ստացել է 27,5 միլիոն եվրո։ Բանն այն է, որ խաղացողի նկատմամբ իրավունքի 50 տոկոսը պատկանել է նրան:

Միության ուկրաինական ղեկավարությանը մոտ աղբյուրների հաղորդմամբ՝ գործարարի ձերբակալությունը կարող է կապված լինել «Դոնբասի արդյունաբերական միության» նախագծերի համար հատկացված միջոցներն այլ բիզնես նախագծերի վրա ծախսելու հետ։

Պարբերականի հաղորդմամբ՝ հենց Օլեգ Մկրտչյանն է 2017 թվականի ամռանը փորձել վերադարձնել վերահսկողությունը կորպորացիայի գլխավոր ակտիվների նկատմամբ («Ալչևսկի մետալուրգիական կոմբինատ», «Ալչևսկի քիմիական գործարան» և «Էկոէներգիա»)։ Նշվում է, որ ընկերությունների նկատմամբ դեռևս 2017 թվականի մարտից Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը սահմանել էր «արտաքին պետական կառավարում»։