Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Մակրոնը հրաժարվեց պաշտոնական կարգավիճակ տալ կորսիկերենին

Մակրոնը հրաժարվեց պաշտոնական կարգավիճակ տալ կորսիկերենին

05-18Կորսիկական լեզուն պաշտոնականի կարգավիճակ չի ստանա Կորսիկայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բաստիա քաղաքում ելույթ ունենալով Կորսիկայի իշխանությունների առջև՝ կղզի կատարած իր երկօրյա աշխատանքային ուղևորության ընթացքում: Ինչպես ընդգծել Է պետության ղեկավարը, Փարիզն ամբողջովին հավանություն Է տալիս կղզում երկլեզվությունը զարգացնելու՝ կորսիկացիների ձգտմանը:

«Այդ երկլեզվության ոգով, որը հարստացնում Է մեր հանրապետությունը, մենք պետք Է միասին աշխատենք: Բայց երկլեզվությունը (բիլինգիզմը) պաշտոնական կարգավիճակի տրամադրումը չԷ երկու լեզուներին, ցանկանում եմ այս մասին ձեզ առավելագույնս պարզորոշ ասել»,- հայտարարել Է Մակրոնը, որի ելույթը հեռարձակել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

«Ֆրանսիայի Հանրապետության ներսում կա մեկ պաշտոնական լեզու՝ և դա ֆրանսերենն Է»,- հավելել Է նա: Պետության ղեկավարը բացասական պատասխան Է տվել նաև կորսիկացի ազգայնականների և նրանց ընտրողների մյուս հանգուցային պահանջին. Կորսիկայի համար սահմանել տեղական ռեզիդենտի հատուկ կարգավիճակ, որն ունենա անշարժ գույքի գործարքի իրավունք և դրանով իսկ սահմանափակել գների աճն այդ շուկայում: Մակրոնը վերստին ընդգծել Է, որ այդ նորամուծությունը կխախտի հանրապետության օրենսդրությունը, բայց չի լուծի խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: