Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանին

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանին

13433_am_1Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին:
Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հանդիպմանը մեծապես կարևորվել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի իրականացումը: Մուհամետնիյազ Մաշալովը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է դրանց շաբաթական քանակն ավելացնելու հնարավորությունը: Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթեր կազմակերպելու հնարավորությունը: