Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / ԱՄՆ-ում հաստատել են ռուս ցանցահենների ներթափանցումը երկրի ընտրական համակարգ

ԱՄՆ-ում հաստատել են ռուս ցանցահենների ներթափանցումը երկրի ընտրական համակարգ

jmԱՄՆ Ներքին անվտանության նախարարության կիբերանվտանգության հարցերով բաժնի ղեկավար Ջանեթ Մանֆրան հայտարարել է, որ ռուս ցանցահենները 2016 թվականին ներխուժել են ԱՄՆ-ի ընտրական համակարգ։ Այս մասին փոխանցում է NBC News-ը։

«Մենք կարողացել ենք պարզել, որ ընտրողների գրանցման տվյալների բազայի սքանավորումն ու զոնդավորումը կատարվել է ռուսական կառավարության կողմից»,-հայտարարել է նա։

Ինչպես նշել է Մանֆրան՝ ցանցահենային հարձակումները գրանցվել են 21 նահանգներում, և դրանցից մի քանիսում ցանցահենները հասանելություն են ստացել ցուցակներին։

«2016 թվականը եղել է արթնանալու ազդանշան։ Այժմ պետություններն ու դաշնությունները պետք է ձեռնարկեն միջոցառումներ մինչ այն, երբ կրկին կհարձակվեն մեր ժողովրդավարության վրա»,-ասել է Ջե Ջոնսոնը, ով ընտրությունների ժամանակ զբաղեցրել է Ներքին անվտանգության նախարարի պաշտոնը։

Մանֆրան իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո շատ երկրներ ՌԴ-ից եկող կիբերսպառնալիքը լրջորեն են ընդունել։