Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Ամերիկացիների կեսից ավելին կողմ է հանդես եկել մարիխուանայի օրինականացմանը

Ամերիկացիների կեսից ավելին կողմ է հանդես եկել մարիխուանայի օրինականացմանը

marijanaԱմերիկացիների մոտ 60 տոկոսն աջակցում է ԱՄՆ-ում մարիխուանայի օրինակացմանը։ Այս մասին են վկայում Fox News հեռուստաալիքի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները։

Հաջակցություն այդ քայլի արտահայտվել է հարցվածների 59 տոկոսը, դեմ՝ 32 տոկոսը, ևս 9 տոկոսը չի պատասխանել այդ հարցին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պատմության մեջ դեռևս երբեք մարիխուանայի օրինականացման օգտին այդքան մեծ թվով քաղաքացիներ չեն արտահայտվել։

2015 թվականին այդ քայլի օգտին արտահայտվողների ցուցանիշը ցածր է եղել 8 տոկոսով։

Նշենք, որ այժմ ռեկրեացիոն նպատակնեով մարիխուանա ծխելը թույլատրված է 9 նահանգներում՝ Վաշինգտոն, Կալիֆորնիա, Վերմոնտ, Օրեգոն, Կոլորադո, Ալյասկա, Մեն, Մասսաչուսեթս, Նևադա, ինչպես նաև մայրաքաղաքային Կոլումբիա շրջանում։ Եվս 29 նահանգներում իրավախախտում չի համարվում բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառքը։