Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Մեքսիկայում 2017 թվականին գրանցվել է սպանությունների ամենամեծ թիվը

Մեքսիկայում 2017 թվականին գրանցվել է սպանությունների ամենամեծ թիվը

1.thumbՎերջին տարիների համեմատ Մեքսիկայում 2017 թվականին գրանցվել է սպանությունների ամենամեծ թիվը: Ներքին Գործերի նախարարությունը հայտնել է, որ 2017 թվականին սպանվել է 29 168 հոգի: Փոխանցում է Time-ը:

Նախարարությունը սկսել է հաշվարկել մահացածների թիվը 1997 թվականից  և 2017 թվականն ամենաահարկուն է ստացվել: 100.000 բնակչին հաշվարկով՝ 20.5 հոգի է սպանված, մինչդեռ 2011-ին այդ թիվը 19.4 էր: Այդ թիվն այնուամենայնիվ դեռ ավելի քիչ է քան Բրազիլիայում և Կոլումբիայում (27), Վենեսուելայում (57) և Սալվադորում (60.8): Անվտանգության հարցերով փորձագետ Ալեհանդրո Խոլուն ասում է, որ Մեքսիկայում 20.5 թիվը հաշվարկված է միայն պաշտոնական հետաքննությունների արդյունքների հիման վրա, իսկ դա վկայում է, որ այդ թիվն իրականում ավելի մեծ է:

«Բռնությունը Մեքսիկայում մի շարք պատճառներ ունի, դրանից մեկն իհարկե թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է, բայց պնդել, որ դա միակ պատճառն է չի կարելի»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նետոն խոստացել էր, որ պայքար է մղելու նարկոկորտելների դեմ, սակայն դա ժամանակավոր հանդարտություն բերեց 2012-2014 թվականներին: