Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / ՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին

ՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին

 

armen_sarkissian_copy.thumbՀայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ Նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում առաջարկն ընդունելու համար ժամանակ էր խնդրել և պատրաստակամություն հայտնել որոշում ընդունելուց առաջ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի և հանրության լայն շրջանակները ներկայացնող գործիչների հետ: