Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար․ Կարեն Կարապետյան

Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար․ Կարեն Կարապետյան

karen-karapetyan-2-634x445Հայաստանը կարող է դառնալ մեկնարկային հարթակ ռուսական ձեռներեցների համար: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է համաշխարհային հաճախ անկանխատեսելի փոփոխություններին:

«2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած կազմակերպությունները՝ մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլևս  պարտավոր չեն լինի յուրաքանչյուր խմբաքանակի ստացման ժամանակ ծագման հավաստագիր ստանալ և կկարողանան արտահանել ապրանքները ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական դրույքաչափով մաքսային տուրքերից, այլև ավելի քիչ գումար ծախսել հավաստագրի համար», – ասել է վարչապետը: