Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

5.thumbՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին և Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում, Մեղրու լեռնանցքում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ՝ բեռնատարների: