Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Լրահոս / Գերմանացի լրագրողը Օբամեյանգի պահվածքը կապիկի կրկես է անվանել

Գերմանացի լրագրողը Օբամեյանգի պահվածքը կապիկի կրկես է անվանել

1_1.thumbՀունվարի կեսերին «Kicker»-ի լրագրող Կառլ-Հայնց Վիլդն իր հոդվածներից մեկում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի պահվածքը գնահատել է որպես «կապիկի կրկես»:

Գաբոնցի հարձակվողը հունվարի 14-ից 16-ը թիմից դուրս էր մնացել կարգապահական պատճառներից ելնելով:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Օբամեյանգը կտեղափոխվի «Արսենալ»: «Daily Star»-ի տեղեկություններով, 28-ամյա ֆուտբոլիստին գոհացնում են անգլիական ակումբի ղեկավարների առաջարկած պայմանները.

«Չեմ պատկերացնում, որ Օբամեյանգն այսպիսի կապկային կրկես կբեմադրեր Մյունխենում, ինչպիսին, որ անում է Դորտմունդում»,- գրել է Վիլդը:

Այդ նախադասության մեջ լրագրողն օգտագործել է գերմաներեին հատուկ արտահայտություն, որը նշանակում է հիմար և անպարկեշտ պահվածք, կլոունադա: Բառացի թարգմանվում է որպես «կապկային կրկես»:

Օբամեյանգը, տեսնելով այս հրապարակումը, օգտատերերին առաջարկել է անձամբ դատել` արդյոք ճի՞շտ է վարվել լրագրողը: Հարձակվողի հայրը, իր հերթին, մեկնաբանել է լրագրողի արարքը.

«Նա տղայիս հետ կապիկի պես է վարվում: Այնպիսի զգացողություն է, որ նա ցանկանում է մեզ վերադարձնել Հիտլերի ժամանակաշրջանը»,- ասել է Օբամեյանգ-ավագը:

Հիշեցնենք` ֆուտբոլիստը 2013 թվականից է հանդես գալիս «Բորուսիայում»: Ընթացիկ մրցաշրջանում նա դորտմունդյան թիմի կազմում 23 հանդիպման է մասնակցել, դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: