Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Լրահոս / Մխիթարյանի տեղափոխության գործարքն ավարտված է (մամուլի տեսություն)

Մխիթարյանի տեղափոխության գործարքն ավարտված է (մամուլի տեսություն)

85445Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրում է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը:

«Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- գրել է Վեզիրյանը:

Daily Star-ը գրում է, որ գործարքը մոտ է ավարտին:

BBC-ի տվյալներով, Մխիթարյանը հրաժարվել է զրուցել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ առայժմ վերջնական որոշում չի ընդունել: Կողմերը սպասում են Մխիթարյանի պատասխանին:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է լուրերը, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ»: