Կիրակի , Մայիսի 27 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Բիզնես / Առողջապահություն / Հանրապետությունում շրջանառվում է գրիպի A և B տեսակները․ ավելի խոցելի են վաղ տարիքի երեխաները

Հանրապետությունում շրջանառվում է գրիպի A և B տեսակները․ ավելի խոցելի են վաղ տարիքի երեխաները

06-8Սուր-շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը հունվարի 14-ի դրությամբ եղել է 670: Նկատվում է ցուցանիշի կայունացում. թիվը ոչ նվազել, ոչ ավելացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Սուր-շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը վկայում է այն մասին, որ հոսպիտալներ դիմելիության կայունացում է դիտվում: Շաբաթ-կիրակի օրերին կտրուկ աճ և կտրուկ նվազում չի արձանագրվել: Եղել է հոսպիտալացման նվազում ընդամենը 4 դեպքով, ինչը վկայում է իրավիճակի կայունացման մասին: Վարակակիրների 96 տոկոսը երեխաներ են՝ մասնավորապես՝ 0-2 տարեկան: Կան նաև վիրուսային ծագման թոքաբորբերով հոսպիտալացված երեխաներ, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, և նրանք ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,- ասաց Թորոսյանն ու հավելեց, որ այսօրվա տվյալները միայն կհուշեն, թե իրավիճակի ինչպիսի զարգացման միտումներ ունենք:

Հիվանդանոցներ ինչ չափով հիվանդներ ընդունվում, գրեթե այդ չափով էլ դուրս են գրվում: Սակայն շաբաթ-կիրակի օրերին, բնականաբար, դուրսգրման դեպքերը քիչ են եղել: Դիտվել է «Շտապ օգնության» կանչերի աճ, քանի որ պոլիկլինիկական ծառայությունները լիարժեք ծավալով չեն աշխատել: Պոլիկլինիկական ծառայություններում բավականին նվազել է դիմելիությունը: Ծանրաբեռնված աշխատանքներ կատարում են այն հիվանդանոցները, որոնք ունեն մանկական ուղղվածություն: Ամենածանրաբեռնվածն աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիրը, որն երեկվա տվյալներով ունեցել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 100-110 հիվանդ:

Բոլոր միջոցառումները, որոնք ի սկզբանե ձեռնարկվել էին, կկրեն շարունակական բնույթ մինչ ապրիլ ամիսը:

Օրական լինում է 70-80 դիմելիություն: Դիմած հիվանդների ընդհանուր թվի ընդամենը 5-10 տոկոսն է հոսպիտալացվում: Օրական հոսպիտալացվածների թիվը 2015-ի նույն ժամանակի համեմատ 1,5 անգամ ցածր է: 2016-ի վիրուսի տարածման սեզոնային պիկը արձանագրվել է նոյեմբերին, իսկ հունվարին եղել է բավականին հանգիստ:

«Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցների, մանկապարտեզների թե ջերմային ռեժիմով, թե սուր-շնչառական վարակներով բացակայություններին: Երևանում ցածր ջերմաստիճանով դպրոցներ և մանկապարտեզներ առկա չեն: Հիմնականում մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում է դիտվում ցածր ջերմաստիճան: Հրահանգ է տրվել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն»,-ասաց Թորոսյանը:

Ներկայում շրջանառվում են գրիպի A և B տեսակները: 60-70 տոկոսը բաժին է ընկնում B տեսակի գրիպին: Շրջանառվում են նաև շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռենովիրուսներ, ինչի նկատմամբ ավելի խոցելի են վաղ տարիքի երեխաները: