Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / 2018-ին հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կսրվի՞. ՀԺ

2018-ին հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կսրվի՞. ՀԺ

810-1«Հայկական ժամանակ» թերթը գրում է. « 2018 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:

ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան և առաջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Սերժ Սարգսյանն իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրվելու:

Տարին կարևոր կլինի ԵՄ հետ պայմանավորվածության հարմարեցման և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հավանականությամբ, Երևանը կկարողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել: Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ համագործակցությունը:

Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ ընտրությունների ֆոնին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահարույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը:

Սակայն այստեղ շփումը կմեղմանա Հայաստանի ԱԷԿ աշխատանքի երկարացման համագործակցությամբ (վարկային գիծը և դրամաշնորհը այդ գործունեության համար տրամադրվել են Ռուսաստանի կառավարության կողմից):

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՌԴ հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագործակցության բնույթը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովը:
«Երկու անդրկովկասյան երկրների նախընտական արշավը արդիականացնում է  Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները:

Այստեղ հնարավոր են դրվագային սրացումներ: Երկու կողմերի պաշտպանական ծախսերը կավելանան: Կհնչեցվեն պատմական հակամարտությունների մեկնաբանություններ, որոնք կապված են հանրապետությունների 100-ամյակի հռչակման հետ»»: